‘Թե որ տեսնեք Սարգսյանին Վարդենիսի փողոցներում, ասեք նրան՝ Իլհամն ասավ՝ «Հոշ գիդյարսա՜ն, հոշ գիդյարսա՜ն»’

1420

Նրա խոստացած ապահով երկրում

միշտ խիյարները թարս էին բուսնում
այդ էր եղածը` մի Չեբուրաշկա
որը մարդկանց հետ դու-ով էր խոսում: 
Նախկին կրակոտ մի տղա էր նա
որը հարյուրից խփում էր ութսուն 
նրա ելույթը` ինչպես մանանա, 
կարմիր ծովի մեջ մարդկանց էր հուզում
Մովսեսի նման գալիս էր ծովից
որ չխանգարեն տոները նրա
ինքն էլ չգիտեր` ինչի էր եկել,
եւ լաց էր լինում, որ ինչե՞ր լինեն…
կրակոտ էր նա, մի քիչ խաղամոլ 
ամեն ելույթով խփում էր աչկո
մարդկանց տանում էր դահլիճներ հեռու
որ չուզողները էլ չտան աչքով 
ու թեեւ վախտին մազ ուներ երկար 
եւ «սծիլյագա էր» նա մի ահավոր 
դա էլ չէր օգնում նրա ռեյծինգին
եթե չլիներ լոկ մի Ահարոն 
չէր սիրում մարդկանց, իսկ մարդիկ` իրեն
բայց մնում էր նա աթոռին զոռով
նախորդի նման բռնտապետ էր նա
բայց եւ սիրում էր կաշառել փողով: 
Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս,
եւ Փեսա ուներ, որ ամենուր էր 
թեեւ կրակոտ տղա էր վախտին
աչքերում վաղուց էլ կրակ չուներ: 
Խոսում էր դանդաղ, եւ կմկմալով, 
եւ խոստանում էր` գալ ու շըտըկել
հայերենի հետ խնդիրներ ուներ
թշնամու լեզվով հասկանում ճառեր:
ելույթ էր կարդում` ինքը չէր գրել
երբեմն նաեւ խոսում բանավոր, 
եւ մարդկանց վրա մուննաթ էր գալիս, 
«Տղեդ էստեղ չի, ե՞ս եմ մեղավոր»: 
«Տղուդ սպանել են, ե՞ս եմ մեղավոր», 
«Տղեդ գործ չունի, ե՞ս եմ մեղավոր»,
«Որ ձեթը թանկ է, ե՞ս եմ մեղավոր»,
«Թոշակը ցածր է` ե՞ս եմ մեղավոր»… 
…Ու էսպես արդեն, ամեն ամեն օր, 
խոսում էր` դուխով, բայց եւ մեղավոր, 
հոգնել էր արդեն, եւ երեւում էր. 
էլ նախկինը չի, էլ չկա կորով….
եւ երեւում էր` քիչ է մնացել….
ժողովուրդն արդեն լռել չի կարող, 
շուտով կլսենք`դե, գնաս բարով….

Հ.Գ.

Թե որ տեսնեք Սարգսյանին

Վարդենիսի փողոցներում,

ասեք նրան՝ Իլհամն ասավ՝

«Հոշ գիդյարսան, հոշ գիդյարսան»:

 

Քրիստինե Խանումյան  http://www.facebook.com/khanumian

 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի վիճակը կտրուկ վատթարացել է’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով «գործողությունների խումբը»’