‘Թթվասերը 740 դրամով վաճառողների «տանիքը» Զորի Բալայանն է. Մամուլ’

1428

Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս 45 մլն դրամի չափով տուգանված «Երեքնուկ», «Սեար գրուպ» և «Ամարաս-Յուս» ընկերությունների տնօրեն Յուրա Ադյանի «տանիքը» ոչ անհայտ Զորի Բալայանն է։

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ 45 մլն դրամ տուգանքը, Զ. Բալայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով փորձել է միջնորդել, որպեսզի Հայաստանում Ադյանի պատիժը փոքր-ինչ մեղմացվի։ Երբ թերթը փորձել է Բալայանից պարզել լուրի իսկությունը, նա ասել է, թե «անշուշտ, ճանաչում եմ Ադյանին», բայց վստահեցրել է, թե միջնորդություն չի արել։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետները և փոխքաղաքապետը մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը նոր փաստաբան ունի. Մամուլ’