‘Թիերի Անրին՝ Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն օտարերկրացի խաղացող’

878

‘

Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերին Անրին ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն օտարերկրացի խաղացող երկրպագուների քվեարկության արդյունքում, հաղորդում է BBC-ն։

Անրին ստացել է ձայների 45 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Էրիկ Կանտոնան՝ 12 տոկոս։ Եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն՝ 8 տոկոս։

Անրին «Արսենալում» հանդես է եկել 1999-2007 թվականներին, Պրեմիեր լիգայի 258 խաղում խփել է 175 գոլ, դարձել Անգլիայի կրկնակի չեմպիոն։

‘

Նախորդ հոդվածը‘Եվրո-2020. Հոլանդիան պարտվեց Գերմանիային, Բելգիան ու Լեհաստանը վստահ հաղթանակներ տարան (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Էդին Ջեկոյին սպառնում է որակազրկում’