‘
«Արսենալի» լեգենդ Թիերի Անրին հայտարարել է, թե կցանկանար փոխարինել Արսեն Վենգերին Կանոնիրների գլխավոր մարզչի պաշտոնում։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Լիգայի գավաթի եզրափակիչում նվաստացուցիչ պարտությունը միայն ավելացրեց «Արսենալի» երկրպագուների համոզմունքը, որ ակումբին պետք են փոփոխություններ, առաջին հերթին՝ մարզչական ղեկին։
Անրին, ով հիմա Բելգիայի հավաքականում Ռոբերտո Մարտինեսի օգնականն է, չի ցանկանում շահարկել Վենգերի ապագայի թեման, չնայած խոստովանում է, որ կցանկանար վերադառնալ Հյուսիսային Լոնդոն։
«Ես աշխատում եմ Բելգիայի հավաքականում, բայց եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Վերադարձը «Արսենալ» իմ երազանքն է, բայց ես դեռ աշխատում եմ Բելգիայի հավաքականում։
Արդյոք շահագրգռվա՞ծ եմ «Արսենալի» գլխավոր մարզչի աշխատանքով։ Իսկ ո՞վ չէր ցանկանա։ Բայց ես չեմ կարող այդ մասին խոսել այն մարդու հանդեպ հարգանքից ելնելով, ով դեռ զբաղեցնում է այդ պաշտոնը և Բելգիայի հավաքականում իմ ներկայիս աշխատանքից ելնելով»,- հաղորդել է Անրին Sky Sports-ի եթերում։
‘