‘Թիերի Անրին ժամանակ է խնդրել «Բորդոյից»’

1483

‘

Ֆրանսիական «Բորդոյի» նոր սեփականատերերը հանդիպել են ֆրանսիացի 41-ամյա մասնագետ Թիերի Անրիի հետ, գրում է France Football-ը:

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվողին առաջարկվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնն ու երկարաժամկետ պայմանագիր: Առաջարկը գոհացրել է Անրիին, սակայն նա դեռ դրական պատասխան չի տվել: Ֆրանսիացին ժամանակ է խնդրել մտածելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Թյերի Անրին աշխատում էր բրոնզե մեդալակիր դարձած Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում: Նա գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելու փորձ դեռ չունի:

‘

Նախորդ հոդվածը‘«Նապոլիի» նախագահը դարձյալ քննադատել է Մաուրիցիո Սարիին’
Հաջորդ հոդվածը‘Հեծանվորդ Էդգար Սահակյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն’