‘
«Արսենալ»-ի ու «Բարսելոնա»-ի նախկին խաղացող Թիերի Անրին կշարունակի աշխատել Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում: Այս մասին հաղորդում է ընտրանու պաշտոնական թվիթերյան էջը:
Հարկ է նշել, որ Ֆրանսիացին մասնագետը բելգիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին օգնականն է:
Մունդիալ-2018-ի ավարտից հետո Անրին հայտնել էր, որ մտադրություն ունի գլխավորել որևէ ակումբ: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված էին Չեմպիոնշիփը ներկայացնող մի քանի ակումբներ և ֆրանսիական «Բորդո»-ն:
‘