‘Թիլերսոն. Առայժմ պարզ չէ՝ ինչ է ուզում Ռուսաստանը ԱՄՆ-ից’

2956

‘

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպումն անվանել է երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու նշան:

«Մենք առայժմ ճանապարհի ամենասկզբում ենք, ես կասեի՝ տվյալ պահին դժվար է ասել՝ ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում: Բայց հանդիպման գլխավոր նպատակն այն է, որ նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը կարողանան քննարկել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է տեսնում մեր երկրների հարաբերությունները»,- ասել է պետքարտուղարը Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ:

Ըստ Թիլերսոնի՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Սիրիայում իրավիճակի կարգավորման հետագա քայլերը: Նա նշել է, որ Սիրիայի իրավիճակի հարցում Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում: Միևնույն ժամանակ՝ նա կոչ է արել այդ հակամարտության բոլոր մասնակիցներին ջանքերը կենտրոնացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ուղղությամբ և չպայքարել միմյանց դեմ:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ռիյադ Մահրեզի երազանքների թիմը’
Հաջորդ հոդվածը‘ՌՍԼ-ը ջախջախել է «Լոս Անջելես Գելեքսիին». Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)’