‘
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տպված «թվիթներն» իրեն օգնում են շտկումներ կատարել երկրի արտաքին քաղաքական կուրսում:
«Դժվար է հետևել ամեն ինչի, ախր ես Twitter-ում էջ չունեմ, որ հետևեմ, թե Թրամփն ինչ է գրում այնտեղ: Դրա համար էլ իմ օգնականները, սովորաբար, ստիպված են լինում տպել դրանք ու փոխանցել ինձ»,- Սթենֆորդի համալսարանում նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ժամանակ պատմել է Թիլերսոնը: Նա հավելել է, որ տպագրված «թվիթներն» անմիջապես չի ստանում, այլ հրապարակվելուց հետո հինգ րոպեից մինչև մեկ ժամվա ընթացքում:
«Այդ ընթացքում ես արդեն ունենում եմ առաջին արձագանքները դրա վերաբերյալ և սկսում եմ վերլուծել, թե ինչի մասին է նա գրում. արդյո՞ք դա վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ինչպե՞ս դա ընկալել և օգտագործել»,- պարզաբանել է պետքարտուղարը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘