Թիմային ԱԱ․ Վարուժան Հակոբյանն ու Հանս Նիմանը՝ ԱՄՆ-ի հավաքականի կազմում

494

Շախմատի ԱՄՆ-ի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը։ Վարկանիշային առաջատարներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի, Լեւոն Արոնյանի, Լենիեր Դոմինգեսի բացակայությամբ, ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկվել են ամերիկահայ Վարուժան Հակոբյանը (լուսանկարում), սկանդալային համբավ ունեցող Հանս Նիմանը, Լասարո Բրուսոնը, Ալեքսանդր Օնիշչուկը, Յունեսկի Կեսադա Պերեսը։

Հիշեցնենք, որ 19-ամյա Հանս Նիմանը կասկածվում է ավելի քան 100 օնլայն պարտիաներում խարդախության՝ հուշումներից օգտվելու մեջ։

Աշխարհի թիմային առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 19-26-ը Երուսաղեմում։

Կմասնակցեն նաեւ Իսրայելի, Լեհաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ուզբեկստանի, Իսպանիայի եւ Ադրբեջանի հավաքականները։

Թիմերը կբաժանվեն երկու խմբերի։ Ամեն խմբից չորս թիմ պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում։

Նախորդ հոդվածըԲազել․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022-ի ֆավորիտները՝ Անդրես Ինիեստայի վարկածով