‘Թինա Թյորները պատրաստվում է ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ’

884

Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թյորները, ով բոլորովին վերջրես Շվեյցարիայի քաղաքացիություն է ստացել, պատրատվում է ամուսնանալ իր վաղեմի ընկեր, երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ: Այս մասին հայտարարել է հենց ինքը երգչուհին, գրում է The Epoch Times-ը:

Թինան և Էրվինը ծանոթացել են դեռ 1986թ-ին, երբ երգչուհին իր փառքի գագաթնակետին էր հասել: Այս ժամանակ նա արդեն ամուսնալուծվել էր հայազգի Հայկ Թյորներից և չէր պատրաստվում կրկին ընտանիք կազմել, քանի որ նախկին ամուսնու հետ համատեղ կյանքում շատ էր տառապել: Էրվինը դեռ տարիներ առաջ էր Թինային ամուսնության առաջարկ արել, սակայն երգչուհին մերժել էր նրան՝ վախենալով կրկին անհաջողության մատնվել:

Ներկայումս 73-ամյա երգչուհին և նրա 53-ամյա փեսացուն, հանուն որի Թյորները տեղափոխվել է Շվեյցարիա, ակտիվ կերպով պատրաստվում է առաջիկա պսակադրությանը: Զույքի հարսանյաց արարողությունը տեղի կունենա ամռանը, Քյուսնախտ քաղաքում՝ Ցյուրիխյան լճի ափին: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները միջգերատեսչական համագործակցության ծրագիր կընդունեն’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը անսպասելիորեն սայթաքեց’