‘Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունները՝ դեկտեմբերի 2-ին’

892

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց Ազգային Ժողովի պատգամավորի ընտրությունները թիվ 1 և 35 ընտրատարածքներում անցկացնել 2012 թվականի դեկտեմբերի 2-ին։ Թեկնածուները կգրանցվեն հոկտեմբերի 18-28-ը, իսկ քարոզարշավը կտևի նոյեմբերի 4-30-ը։

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, որը վայր դրեց մանդատը, իսկ թիվ 35 ընտրատարածքում`  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որը հետագայում ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Թունիսում սեռական բռնության զոհին վեցամսյա կալանք է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘Խանտի-Մանսիյսկում հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի’