‘
«Ազատություն»-ը փոխանցում է, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է նախընտրական քարոզչությունը: Սպասվում է, որ թիվ 38 ընտրատարածքում հիմնական պայքարը ընթանալու է Հանրապետականի և «Ժառանգության» թեկնածուների միջև։
ՀՀԿ-ից առաջադրվել է Արմեն Կարապետյանին, «Ժառանգություն» կուսակցությունը՝ կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը։ Ինքնաառաջադրվել է նաեւ «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Թիվ 38 ընտրատարածքն ընդգրկում է Սյունիքի չորս քաղաք՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը, և ավելի քան 40 գյուղ։ Հիշեցնենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ թիվ 38 ընտրատարածքում Կոնգրեսը սատարելու է Ժառանգության թեկնածուին:
‘