‘Թիվ 58 երթուղին սպասարկող ГАЗель-ը հայտնվել է ձորում’

913

Այսօր՝ հունիսի 27-ին, Ժամը 07:00-ի սահմաններում, Նոր Խարբերդի 3-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Մանվել Հարությունյանը, վարելով ГАЗель մակնիշի 35 03 Տ համարանիշի ավտոմեքենան, Շենգավիթի նոր ստեղծված գերեզմանոցում, ըստ իր հայտարարության, կայանել է ավտոմեքենան և իջել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, որոշ ժամանակ անց Մ. Հարությունյանը նկատել է, որ ավտոմեքենան հետընթաց շարժվել և 100 մետր գնալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Նշված ГАЗель-ը պատկանում է «Ուղևորատար» ՍՊԸ-ին և սպասարկում է թիվ 58 երթուղին՝ Կիևյան կամրջից մինչև Նոր Խարբերդ երթուղով: 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանի գործով նախապատրաստվում են նյութեր’
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Պիպոյան. Եթե մի բանի մեջ օգտագործված է բուսայուղ, դա արդեն պաղպաղակ չէ’