‘Թմրավաճառները մարիխուանան ԱՄՆ տարածք են ներմուծել թնդանոթի միջոցով’

630

ԱՄՆ-ի  Արիզոնա նահանգում սահմանապահները թմրանյութի մեծ պահեստ են հայտնաբերել, որը օդամղիչ թնդանոթի միջոցով Մեքսիկայի տարածքից Միացյալ Նահանգների կողմն է ուղղվել: Մաքսանենգներից ոչ մեկին չի հաջողվել ձերբակալել, հայտնում է Reuters լրատվականը:

ԱՄՆ-ի տարածքում՝ մեքսիկական սահմանից 150 մ հեռավորության վրա, մարիխուանայով լի գրեթե 40 կիլոգրամանոց 33 տարա է հայտնաբերվել և ածխաթթու գազով լի բալոն, որը օգտագործվում է թնդանոթով կրակելու համար, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄՆ իշխանությունների խոսքերով՝ թմրանյութի ընդհանուր արժեքն առնվազն 42.500 դոլար է կազմում:

Նախորդ հոդվածը‘Վարչապետը Հարվարդի համալսարանում պատմել է, թե ինչպես են Հայաստանում պայքարում օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ :)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից երկրորդն է. Transfermarkt.de’