‘
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և ԵվրոպայիԽորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
‘