Թյուրքական պետությունների կազմակերպության տասներորդ գագաթնաժողովը կկայանա 2023 թ․ Ղազախստանում, երեքշաբթի հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի հետ երկրի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպման արդյունքներով։
«Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության քարտուղարության առջև այն առաջնահերթություններն ու նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու խնդիր է դրված, որոնք ընդունվել են Սամարղանդում այս տարվա հոկտեմբերին։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ․։ Հաջորդ՝ տասներորդ հոբելյանական գագաթնաժողովը կկայանա Ղազախստանում 2023 թ․»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը, որպես կազմակերպության հիմնադիրներից մեկը, շահագրգռված է թյուրքական պետությունների հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և առավելագույնս կաջակցի քարտուղարության աշխատանքներին»,- պարզաբանել է մամուլի ծառայությունը։
Փոխանցում է tass.ru-ն։