‘Թոմաշ Սիվոկ. Հայաստանի հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալը՝ ինքնասպանություն է’

941

Չեխիայի հավաքականի պաշտպան Թոմաշ Սիվոկը կարծիք է հայտնել Չեխիա-Հայաստան՝ առաջիկա խաղի վերաբերյալ, հայտնում է denik.cz-ն:

«Մարտ ամսին, արտագնա խաղում մենք շատ էինք վախենում պարտվելուց, քանի որ մինչ այդ սեփական հարկի տակ զիջել էինք Դանիայի հավաքականին: Այդ պատճառով, փակեցինք խաղադաշտի կենտրոնը և հաղթեցինք 3:0 հաշվով:

Երկրպագուները հաղթանակ են ակնկալում մեզնից, սակայն ես չէի թերագնահատի հայերին: Որակավորման նախորդ փուլում, նրանք երկու անգամ պարտության էին մատնել սլովակներին, այս տարի հաղթել են Դանիային, ինչպես նաև՝ լավ հանդիպում են անցկացրել Իտալիայի հետ:

Մենք ցանկանում ենք հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալ և գոլեր խփել, սակայն Հայաստանի հավաքականի հետ բաց ֆուտբոլ խաղալը՝ ինքնասպանություն է: Հայաստանի հավաքականը Եվրոպայի ամենաարագ թիմերից մեկն է և մենք պետք է միշտ հիշենք սեփական պաշտպանության մասին», — ասել է Սիվոկը:

Աղբյուրը՝ armsport.am

Նախորդ հոդվածը‘«Sport». Գվարդիոլան և Վիլանովան հաշտվել են’
Հաջորդ հոդվածը‘Նշանակումներ Զինված ուժերում’