Թոմաս Մյուլերը՝ «Բավարիայի» լավագույն խաղացող

322

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քվեարկությանը մասնակցել են «Բավարիայի» երկրպագուները։ Մյուլերը ստացել է ձայների 26 տոկոսը։ Երկրորդ տեղում է գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան՝ 19 տոկոս։ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին երրորդն է՝ 18 տոկոս։

Անցած մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։

Այս տարվա մայիսին «Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը 32-ամյա Մյուլերի հետ մինչեւ 2024թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՀրթիռակոծվել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնը, կան տասնյակ անհետ կորածներ
Հաջորդ հոդվածըՏիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»