‘Թոմաս Մյուլեր. Ցնցված եմ Յոահիմ Լյովի որոշումից’

1177

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի որոշումը: Վերջերս գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ Թոմաս Մյուլերը, ինչպես նաեւ «Բավարիայի» պաշտպաններ Մատս Հումելսն ու Ժերոմ Բոատենգն այլեւս չեն հրավիրվելու Գերմանիայի հավաքական:

«Որքան շատ եմ քննարկում Լյովի որաշումը, այնքան ավելի շատ եմ զայրանում, թե ինչպես է դա տեղի ունեցել: Չեմ հասկանում, թե ինչու պետք է նրա որոշումը լինի վերջնական: Մարզիչը պարտավոր է կատարել ընտրություն, սակայն ես, Ժերոմն ու Մատսը դեռ կարող ենք հանդես գալ բարձր մակարդակում: Ես ցնցված էի այդ որոշման մասին լուրով:

Մենք երկար տարիներ հաջող հանդես ենք եկել ազգային թիմի կազմում: Միշտ հպարտացել եմ, որ կարող եմ խաղալ ազգային թիմի մարզաշապիկով: Միշտ ներդրել եմ ամբողջ ուժս, դա զարմանահրաշ արկած էր: Ես մարտիկ եմ, սակայն հիմա միայն կարող եմ հետեւել թիմի խաղին»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ժերոմ Բոատենգը Գերմանիայի հավաքականում խաղում էր 2009-ից, իսկ Թոմաս Մյուլերը եւ Մատս Հումելսը՝ 2010-ից: 3 խաղացողներն էլ 2014-ին Բունդեսթիմի հետ դարձել են աշխարհի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ակումբների դիրքերը ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում’