Թոմաս Տուխելը՝ «Չելսիի» տրանսֆերային խնդիրների մասին

782

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի տրանսֆերային խնդիրների մասին։

«Խնդիրը միայն տաղանդավոր խաղացողներին միասին հավաքելը չէ։ Առաջին հերթին կարեւոր է նրանց վերաբերմունքը գործին եւ բնավորությունը։

Պետք է ապահովել հավասարակշռություն նոր խացողների ներգարվելու եւ թիմում լարվածություն չստեղծելու միջեւ։

Նաեւ կարեւոր է ֆուտբոլիստներին պահել որոշակի լարվածության մեջ, որպեսզի նրանք դուրս գան այսպես կոչված «կոմֆորտի գոտուց»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Առաջիկայում «Չելսի» կտեղափոխվի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Չելսին» օգոստոսի 11-ին Եվրոպայի սուպերգավաթը կվիճարկի Եվրոպայի լիգայի հաղթող «Վիլյառեալի» հետ։

Նախորդ հոդվածըԱնդրես Ինիեստա. Ցավալի կլինի տեսնել Մեսիին այլ խաղաշապիկով
Հաջորդ հոդվածըԼիոնել Մեսսին լքեց ամենահավատարիմ խաղացողների ցուցակը