Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության ժամանակ հայտարարվեց նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչը։ Նա «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է։
Գերմանացի մասնագետը «Չելսին» գլխավորեց նախորդ մրցաշրջանի ընթացքում՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին։ Նորամուտի մրցաշրջանում Տուխելը «Չելսիին» հասցրեց այս մրցաշարի հաղթանակին։ ՉԼ եզրափակչում «Չելսին» հաղթեց Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին»։
Տուխելի նախորդ թիմը ֆրանսիական ՊՍԺ-ն է, որտեղ գերմանացուն փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոն։