‘Թոմաս Տուխելը որակազրկվեց 2 խաղով’

897

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ֆրանսիայի Գավաթի շրջանակում կայանալիք առաջիկա երկու խաղերում տեղ չի գտնի թիմի մարզչական շտաբում:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2 խաղով որակազրկել է գերմանացուն «Վիլֆրանշ»-ի դեմ խաղում իր պահվածքի համար:

Հավելենք, որ Ֆրանսիայի Գավաթի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն կմրցի «Դիժոն»-ի հետ: Խաղը կկայանա փետրվարի 26-ին: 

Նախորդ հոդվածը‘ Նոյերը քննադատել է «Բավարիայի» պաշտպաններին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը հրաժարվել է Իկարդիի տրանսֆերից’