‘
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սենտ Էտիեն»-ի դարպասը:
Թոմաս Տուխելի գլխավորությամբ սա փարիզցիների 5-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնության մեկնարկում:
Opta վիճակագրական կայքի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետն առաջինն է ՊՍԺ-ի պատմության մեջ, ում հաջողվել է մեկնարկային 5 տուրերում հաղթանակ տոնել:
‘