‘Թոմաս Տուխել. «Ամեն ինչ Մխիթարյանից է կախված»’

519

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս է հայտնել, որ ակումբի ղեկավարությանը կհաջողվի երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը:

-Մենք ցանկանում ենք ամեն գնով պահել Մխիթարյանին: Միկին իսկական չեմպիոն է, դրա համար էլ ցանկանում ենք՝ նա մեր կազմում մնա: Ամեն ինչ շատ պարզ է. այժմ ամեն բան կախված է Մխիթարյանից: Համոզված եմ՝ նա հասկանում է, թե ինչ է անում,-ասել է Տուխելն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն ամեն ինչ կանի ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Հաճելի կլինի 500-րդ գոլը խփել Կլասիկոյի ժամանակ»’