‘
Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ես նրա տսղանդի մեծ ֆանատ եմ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ խոսելով թիմի կադրային կորուստների եւ ձեռքբերումների մասին:
«Երեք չափազանց կարեւոր խաղացողներ հեռացան թիմից: Գյունդոգանը, Հումելսը եւ Մխիթարյանը թիմի առանցքային խաղացողներն էին: Մենք արեցինք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի պահենք նրանց: Երեքի կորուստի համար էլ հավասար ափսոսում եմ: Իհարկե, ես Մխիթարյանի մեծ ֆանատն եմ, բայց հիմա անհամբեր սպասում եմ մեր նոր խաղացողների հետ աշխատանքը սկսելուն»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է metro -ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը չորս տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ:
‘