‘
Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը հայտարարել է, որ հայկական ուղղաթիռի խոցումը ռազմական տրամաբանությունից զուրկ էր:
Փորձագետը մասնավորապես նշել է, որ ուղղաթիռի խոցումը հրադադարի հաստատումից ի վեր ամենալուրջ միջադեպն էր շփման գծում: «Տեղում զորքերի հրամանատարը կարող է պատասխանատու լինել հրաձգային զենքի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինտեխնիկա օգտագործելու մասին որոշումը կայացնում է քաղաքական ղեկավարությունը: Այս գրոհը կարելի է դիտարկել որպես ուժի ցուցադրում»,-ասել է նա:
Դե Վաալի խոսքով, 1991-94 թթ. ղարաբաղյան պատերազմում պարտված ադրբեջանական կողմը մեծ հիմքեր ունի «անկայուն հրադադար» պահպանելու համար. այդպես Բաքուն «փորձում է հիշեցնել աշխարհին, որ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը Հայաստանի հսկողության տակ է գտնվում:
Նա նշել է նաեւ, որ ակնկալվում է հայկական կողմի պատասխան հարվածը՝ հիշեցնելով, որ պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ պատասխանը «ցավոտ է լինելու»:
‘