‘
Natixis Global Asset Management ընկերությունն ամեն տարի կազմում է թոշակառուների համար ամենանպաստավոր երկրների ցանկը:
«Գլոբալ թոշակային ցուցիչի»՝ 43 երկիր ընդգրկող ցանկում առաջատարներն են Նորվեգիան, Շվեյցարիան և Իսլանդիան: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Ճապոնիան և Իսրայելը, զբաղեցրել են ցուցակի միջին տեղերը:
Ռուսաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը: Ցուցակը եզրափակում են Բրազիլիան, Հունաստանը և Հնդկաստանը:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 18 ցուցանիշներ, որոնք, իրենց հերթին՝ բաժանվել են չորս ենթախմբերի՝ թոշակային գումար, առողջապահություն, կյանքի որակ և նյոթական ապահովություն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘