‘
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ կենսաթոշակներն այսուհետ` սեպտեմբեր ամսվանից, կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած:
Նախարարը տեղեկացրեց, որ 2013 թ. հունիսից ներդրվել է նոր էլեկտրոնային համակարգ, ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ: Դրանցում ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, ինչի հետեւանքով որոշ խնդիրներ են առաջացել: Ներկայում, ըստ նախարարի, մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր դեռեւս առկա է: Այս մասին գրում է top-news.am-ը:
‘