‘
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լեդսոմը ներողություն է խնդրել իր այն արտահայտության համար, թե մայրությունը իրեն առավելություն է տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար մղվող պայքարում, ինչը չունի իր մրցակիցը:
Լեդսոմի մրցակից, արդեն պաշտոնապես Պահպանողական կուսակցության ընտրված ղեկավար Թերեզա Մեյի օգնականները տեղեկացրել են, որ նա գոհունակությամբ է ընդունել Լեդսոմի ներողությունը:
Անախորժությունը ծագել է Լեդսոմի՝ Times-ին տված հարցազրույցից հետո, որում նա ասել է, թե Թերեզա Մեյը «գուցե զարմիկներ ու զարմուհիներ ունի, էլի ինչ-որ բան: Բայց ես երեխաներ ունեմ, որոնք զավակներ կունենան, ովքեր կդառնան ապագայում կատարվելիք իրադարձությունների մասը», այսինքն, ըստ Լեդսոմի՝ դա «ռեալ ներդրում է Բրիտանիայի ապագայի հարցում»:
Լեդսոմի այս հայտարարությունը սուր քննադատության է արժանացել պատգամավորների կողմից: Փոքր բիզնեսի գործերով նախկին նախարար Աննա Սուբրին, օրինակ, հայտարարել է, թե դատելով Լեդսոմի խոսքից ՝ նա չի կարող վարչապետ դառնալ: Իսկ պատգամավոր Ալան Դունկանը Լեդսոմի ասածը «նողկալի» է անվանել:
Փոխանցում է BBC-ն:
‘