‘
Տաջիկստանի կառավարությունը կես միլիոն տպաքանակով հրատարակել է գրքույկ՝ սգո արարողությունների ժամանակ վարքի կանոնների մասին, հաղորդել են լրատվական գործակալությունները:
«Գրքույկը պատրաստվել է կրոնի, ազգային ավանդույթների, հանդիսությունների և ծեսերի կարգավորման հարցերով Տաջիկստանի Հանրապետության կառավարությանը կից հանձնաժողովի կողմից և հրատարակվել է կես միլիոն տպաքանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոր դրույթների համաձայն, մասնավորապես՝ հուղարկավորության և սգո բոլոր արարողությունները, այդ թվում՝ «երրորդ օրվա», «քառասունքի» և «տարելիցի» արարողությունները կատարվելու են առանց անասուններ մորթելու և ուտելիք առաջարկելու:
Ըստ գրքույկում նկարագրված կանոնների՝ սգալիս թույլատրվում է լաց լինել՝ սփոփվելու համար, սակայն արգելվում են բարձրաձայն ողբասացությունները, գլխին հող ցանելը, մազերը պոկելը, դեմքը ճանկռելը, ինչպես նաև հատուկ «լաց լինող կանայք» պատվիրելը»: Սգի ժամանակ, ըստ ժողովրդական ավանդույթների՝ արգելվում է սև հագուստ կրելը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘