‘Թունիսի նախագահական ընտրություններում հաղթում է Էս-Սեբսին’

722

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Թունիսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Բենջի Քաիդ Էս-Սեբսին՝ 53,8 % ձայներով, իսկ նրա մրցակից Մոնսեֆ Մարզուկին հավաքել է ձայների 46,2 %-ը, հաղորդել է Թունիսի պետական հեռուստատեսությունը:

Էս-Սեբսին, չսպասելով վերջնական արդյուքներին, արդեն իսկ հայտարարել է իր հաղթանակի մասին:

Կիրակի օրը Թունիսում կայացել է երկրի պատմության մեջ ժողովրդի ազատ կամարտահայտության առաջին դրսևորման՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Թունիսը միակ արաբական երկիրն էր, որ «հասմիկների հեղափոխությունից» չորս տարի անց, երբ տապալվեց նախագահ Զինե Աբեդին Բեն Ալին, կարողացավ անցնել ժողովրդավարական կառավարման:

Ներկա ընտրությունների առաջին փուլում առաջատարը, ավելի քան 39 % քվեներով, դարձել էր Թունիսի քաղաքականության վետերան, 88-ամյա Բենջի Քաիդ Էս-Սեբսին, որը սակայն, չէր հավաքել անհրաժեշտ 50 %-ը:

Էս-Սեբսին ներկայացնում է աշխարհիկ «Թունիսի ձայն» կուսակցությունը և արտահայտում է հարուստ ծովամերձ շրջանների շահերը, որոնք ձգտում են կայունության և վաղվա օրվա հանդեպ վստահության: Նրա մրցակիցը՝ 67-ամյա Մոնսեֆ Մարզուկին, մարդու իրավունքների նախկին պաշտպան է, որը Բեն Ալիի իշխանության օրոք տարագրվել էր երկրից: Մարզուկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է 2011 թվականից և վայելում է բնակչության աղքատ խավերի աջակցությունը: Առաջին փուլում նա ստացել է ձայների 33,43 %-ը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ջոն Հեֆերնի հրաժեշտի ուղերձը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ2. Ս.Օհանյան. Անհամաչափ պատասխանն եղել է, բոլոր դեպքերը չի, որ կարող ենք հասցնել հասարակությանը’