‘Թունիսի վարչապետը հրաժարական է տվել’

584

Թունիսի վարչապետ Համադի ալ Ջաբալին հրաժարական է տվել: Նա հայտարարել էր, որ նոր կառավարություն ստեղծելու նախաձեռնությունը ձախողվել է: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ալ Ջաբալին հանդիպել է Թունիսի նախագահ Մոնսեֆ Մազրուկիի և մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ, որից հետո որոշել է հրաժարական տալ:

Ալ Ջաբալին հայտարարել է, որ հրաժարականը և նոր կառավարություն ստեղծելու իր նախաձեռության ձախողումը չի նշանակում Թունիսի կամ հեղափոխության ձախողում: Նա նաև հաստատել է, որ չի մասնացելու կառավարություն կազմավորելու նոր փորձերին:

Թունիսի վարչապետի որոշումը սպասելի էր, քանի որ նա արդեն հայտարարել էր, որ իր նախաձեռնության չիրականանալու դեպքում հրաժարական կտա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ավելի վաղ փետրվարի սկզբին ալ Ջաբալին առաջարկել էր ստեղծել նոր կառավարություն, որը չի պատկանի որևէ կուսակցության: Նա առաջարկում է ստեղծել կառավարություն` բաղկացած տեխնոկրատներից: Վարչապետ ալ Ջաբալին նման հայտարարությամբ հանդես էր եկել ընդդիմության ղեկավար Շուքրի Բելայիդի սպանությունից հետո: Ընդդիմությունը Շուքրի Բելայիդի սպանության մեջ մեղադրում է իսլամիստներին:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել ‘