‘Թունիսում 87 մարդու նկատմամբ կարող է մահապատիժ կիրառվել’

752

Թունիսի իշխանությունները մտադիր են մահապատժի դատավճիռ կայացնել 87 հոգու նկատմամբ, ովքեր կասկածվում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ դեսպանատունը գրավելու փորձի մեջ: Կասկածյալների փաստաբանները «Ասսոշեյթեդ Պրես» գործակալությանը հայտնել են, որ Թունիսի իշխանությունների կողմից ձերբակալված 87 մարդու, ովքեր մասնակցել են անկարգություններին, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ պետական անվտանգության աշխատակիցների վրա հարձակվելու մեղադրանքը: Ըստ փաստաբանների՝ դատախազությունը կպահանջի նրանց նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունանում կապված քաղաքացիների վրա քիմիական զենքի գաղտնի փորձարկումների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հաջորդը կլինի Կառավարության շենքը՝ իր ողջ անձնակազմով ‘