‘
«Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի տապալումը»: Այսպիսի կարգախոսով են Թունիսի խորհրդարանի մոտ դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը՝ իսլամիստական «Էն Նահադ» կուսակցության գլխավորությամբ, և նոր՝ ազգային փրկության կառավարության ձևավորում: Սրանք ամենազանգվածային ցույցերն են այս երկրում՝ 2011 թ. Բեն Ալիի վարչակարգի տապալումից ի վեր: Այս ակցիան պատասխանն է կիրակի օրը երկրի մայարաքաղաքում կայացած հանրահավաքի՝ ի պաշտպանություն իշխանությունների:
Թունիսում այդպես էլ դեռևս վերջնականապես չհաղթահարված քաղաքական ճգնաժամն ավելի սրվեց հուլիսի 25-ին խորհրդարանի պատգամավոր և ընդդիմադիր «Ազգային հոսանքի» ղեկավար Մոհամեդ Բրահմիի սպանությունից հետո: Իշխանությունին և ընդդիմությանը բանակցությունների սեղանի մոտ բերելու նպատակով Թունիսի խորհրդարանի նախագահը կասեցրել է խորհրդարանի գործունեությունը: Նա նշել է, որ «ժողովուրդը հոգնել է այս վիճակից», փոխանցում է euronews-ը:
‘