‘Թուրանը՝ Մխիթարյանի փոխարեն. «Բորուսիա»-ն կդիմի «Բարսելոնա»-ին’

1685

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը Դորտմունդի «Բորուսիա»-ում կարող է փոխարինել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Գերմանական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ «Բարսելոնա»-ն պատրատ է հրաժարվել Թուրանի ծառայություններից, եթե ֆինանսապես ձեռնտու առաջարկ ստանա որևէ ակումբից:

Turkish-football-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ն բանակցությունների կնստի «Բորուսիա»-ի հետ, եթե դորտմունդիցները 30 միլիո եվրո արժողությամբ առաջարկ կատարեն Թուրանի տրանսֆերի համար:

Նշենք, որ Արդա Թուրանն, ով «Բարսելոնա»-ի կազմում իր մրցելույթները սկսեց միայն ընթացիկ տարվա հունվարին, այդպես էլ չկարողացավ դառնալ կատալոնացիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Նախորդ հոդվածը‘Դեշամ. «Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները հավասարազոր են»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է’