‘
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը կմնա կատալոնական ակումբում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Թուրք ֆուտբոլիստը չի ցանկացել լքել «Բարսելոնա»-ն և մերժել է «Գալաթասարայ»-ի առաջարկը, որտեղ նա սկսել է իր կարիերան: Թուրքիայում տրանսֆերային պատուհանը սեպտեմբերի 8-ին է փակվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գալաթասարայ»-ը 30-ամյա խաղացողի վարձակալման շուրջ համաձայնության է եկել «կապտանռնագույններ»-ի հետ:
Թուրանը «Բարսելոնա»-ի կազմում հանդես է գալիս 2015 թվականից, ուր նա «Ատլետիկո»-ից է տեղափոխվել: Իսպանական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2020 թվականը:
‘