‘Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով’

654

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Իտալիայի չեմպիոնը ցանկանում էր 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 

Ենթադրվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 15 մլն եվրո: Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 2 գոլ: 

Հիշեցնենք, որ այսօր թիմերի միջեւ հանդիպում է կայանալու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Աշոտյանին Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին ծանոթացրել է «սաքուլիկը»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ) ‘