‘Թուրինջի չափի ակնախնձոր. գիտնականները փնտրում են տիրոջը ‘

1679

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի Պոմպինո Բիչ ծովափնյա հատվածում հայտնաբերվել է թուրինջի (գրեյֆրուտ) մեծությամբ հսկայական մի ակնախնձոր: Այն անցած չորեքշաբթի օրը գտել է տեղաբնակներից մեկը` Ջինո Կովաչի անունով: Ամերիկացի մասնագետները դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կենդանու է պատկանում այդ օրգանը` ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ գրում է The Sun Sentinel-ը: 

Գտածո ակնախնձորն այժմ պահվում է ֆորմալինի մեջ եւ հետազոտվելու է Ֆլորիդայի Ձկան եւ վայրի բնության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների կողմից, որը տեղակայված է Սենտ-Պիտերսբուրգում:
Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ կենդանու է պատկանում ափ նետված այս հսկայական ակնախնձորը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնություն – 2014. Հայաստան–Իտալիա, եւ մյուս հետաքրքիր հանդիպումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Խաչատուր Քոքոբելյանի սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ’