‘Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գրում է.’

2065

«1991 թվականին, երբ Հայաստանը դեռ չէր հռչակել իր անկախությունը, Թուրքիան նույն երեք նախապայմաններն էր առաջադրել: Առաջինը՝ չհիշատակել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին, երկրորդը՝ ստիպել արցախահայությանը ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, երրորդը՝ թույլ չտալ հայկական սփյուռքին հակաթուրքական գործունեություն ծավալել, այսինքն՝ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: 1in.am, 26.02.2018

Հակոբ Չաքրյանը պատմաբան է: Պատմաբանները սովորաբար հենվում են հավաստի աղբյուրների և փաստաթղթերի վրա: Ուստի շատ կցանկանայինք նրանից իմանալ, թե ի՞նչ աղբյուրի կամ փաստաթղթի վրա է հիմնված նրա այս պնդումը: Եթե այդպիսի փաստաթուղթ չներկայացնի, ուրեմն ոչ թե պատմաբան, այլ պատմության կեղծարար է, ոչ ավել, ոչ պակաս, քան պատմության թուրք կեղծարարները, որոնց դեմ տարիներ շարունակ նա «քաջաբար», «ազնվաբար» և «հերոսաբար» կռիվ է տալիս:

1in.am-ի ընթերցող

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Օրհնյալ ոտքը’
Հաջորդ հոդվածը‘Սլովակիայում հետաքննող լրագրող է սպանվել’