‘Թուրքական ակումբը 7 միլիոն եվրո է առաջարկում Շվայնշտայգերի համար’

1048

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտնվել է «Ֆեներբախչեի» տրանսֆերային դիտակետում: 

«AMK Sport»-ը հաղորդում է, որ թուրքական ակումբը պատրաստ է գերմանացու տրանսֆերի համար 7 միլիոն եվրո վճարել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանչեսթերյան ակումբը հայտարարել էր Շվայնշտայգերից ազատվելու մտադրության մասին. հիմնական պատճառն այն է, որ խաղացողը լուրջ վնասվածք ունի: 

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի «Բավարիայից» է «Յունայթեդ» տեղափոխվել 9 միլիոն եվրոյի դիմաց: Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն’
Հաջորդ հոդվածը‘Ջանի Ինֆանտինո. «ԱՄՆ-ը կարող է աշխարհի առաջնություն կազմակերպել անգամ վաղը» ‘