‘Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը կրկին կայծակնահարվել է’

969

Թուրքական Turk Hava Yollari ավիաընկերության ինքնաթիռը, որ չվերթ էր իրականացնում Բեյրութ-Ստամբուլ երթուղով, դարձյալ ընկել է կայծակի հարվածի տակ, այսօր հայղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Կայծակը 75 ուղևոր տեղափոխող ինքնաթիռին հարվածել է օդ բարձրանալուց քիչ անց: Ինքնաթիռն ստիպված է եղել վերադառնալ Բեյրութի օդանավակայան:

Սա արդեն THY ավիաընկերության երկրորդ ինքնաթիռն է, որը վերջին  շաբաթվա ընթացքում կայծակնահարվում է: Անցյալ շաբաթ կայծակը հարվածել էր Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացնող ինքնաթիռին, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում հարկերի բեռը մեծ բիզնեսի ուսերին չէ. Հրապարակվել է առաջին հազար հարկատուների և նրանց վճարած հարկերի ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը ստուգում է Իսրայելի կողմից Սիրիային օդային հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունները’