‘
Սահմանամերձ Հաթայ նահանգում ականանետից արձակված ռումբի պայթյունից հետո շաբաթ առավոտյան թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ, հաղորդել է նորությունների NTV հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ «Սիրիական տարածքից արձակված արկն ընկել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Գյուվենչ գյուղի վրա: Զոհեր չկան: Թուրքական բանակն անմիջապես պատասխանել է հրետակոծությամբ»:
Ուրբաթ երեկոյան ևս թուրքական բանակը կրակ էր բացել սիրիական տարածքի ուղղությամբ, նշում է հեռուստակայանը:
‘