‘Թուրքական ԶԼՄ. Ապրիլի 24-ին արքայազն Չարլզը կմեկնի Անկարա, Երևան կժամանի բրիտանական կառավարության ներկայացուցիչը’

1011

Բրիտանական արքայազն Չարլզը և արքայազն Հարին ապրիլի 24-ին մտադիր են այցելել Անկարա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումներին: Ինչպես նշում է թուրքական Takvim պարբերականը, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Անկարա չի մեկնի` ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղապսանության 100-ամյա տարելիցի առնչությամբ ապրիլի 24-ին Երևանում նախատեսվող միջոցառումներին, ապա դրանց կմասնակցի բրիտանական կառավարության ներկայացուցիչը: 

Նախորդ հոդվածը‘Դատաբժշկական փորձաքննություն Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը վերընտրվել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ’