‘Թուրքական ԶԼՄ. Դավութօղլուն Երևան է գալիս Լեռնային Ղարաբաղի հետ կապված հատուկ առաքելությամբ ‘

863

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի Երևան այցի ընթացքում սպասվում է, որ պաշտոնական Անկարան երկու երկրների միջև սահմանի բացման վերաբերյալ առաջարկ կներկայացնի` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի, իբր «օկուպացված ադրբեջանական շրջաններից» առնվազն երկուսի ազատման պայմանով, գրում է թուրքական «Աքշամը»:

Թերթի համաձայն, դեկտեմբերի 12-ին Դավութօղլուի Երևան այցի ընթացքում ՍՏՀԿ շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի առաջարկները, որոնցով Դավութօղլուն գալիս է Երևան, խստացել են Սարգսյանի եւ Ալիեւի` Վիեննայում նոյեմբերին կայացած հանդիպումից հետո: Պաշտոնական Անկարան, այդ հանդիպումը գնահատելով որպես բարենպաստ հնարավորություն, որոշել է Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

 

Նախորդ հոդվածը‘«ՌԻԱ-Նովոստի»-ի լրագրողները ռուսական մեդիադաշտի նկատմամբ պետական վերահսկողության խստացում են արձանագրում’
Հաջորդ հոդվածը‘ԹԻՀԿ. Կոռուպցիան կարելի է հաղթահարել քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխությամբ ‘