Թուրքական լիրան փլվում է

150

Թուրքիայում տեղի է ունենում ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում, և դրա ֆոնին ակցիաներ են տեղի ունենում կառավարության հրաժարականի պահանջով։

Ստամբուլի մի քանի շրջաններում ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցերը, ձերբակալվել են ավելի քան 50 ցուցարարներ։

Նախորդ շաբաթվա սկզբին թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի համեմատ հասել է պատմական նվազագույի, նոյեմբերին այն կորցրել է արժեքի մեկ երրորդը,իսկ տարվա սկզբից՝ գրեթե կեսը։ Փոխարժեքի ներկա անկումը ամենախոշորն է վերջին 20 տարվա ընթացքում։

Փլուզման պատճառը փորձագետները համարում են Թուրքիայի ԿԲ-ի մեղմ դրամավարկային քաղաքականությունը, որը վերջին ամիսներին կրճատում է տոկոսադրույքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է շարունակել իջեցումը։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Անկարայում և Իզմիրում։ Շատերը դժգոհում են կենսամակարդակի իջեցումից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԼեհաստան․ Հարյուրավոր միգրանտներ շարունակում են Բելառուսից սահմանը հատելու փորձերը
Հաջորդ հոդվածըԼեհաստանի սահմանապահ ծառայություններն ընդունել են 40 բելառուսցի ընդդիմադիրների