‘Թուրքական կառավարությունը պատերազմ է հայտարարում «զուգահեռ պետությանը»’

797

Թուրքական կառավարությունը պատերազմ է հայտարարում «զուգահեռ պետությանը». երկրի իշխանությունները մտադիր են կառավարական կառույցներից «ջնջել» «Հիզմեթ» կազմակերպության կողմնակիցներին, որը ղեկավարում է ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը: «Մենք չենք կարող նման կազմակերպությանը թույլ տալ գոյություն ունենալ մեր պետության բուն սրտում: Մենք ամեն ինչ կանենք: Դա մեզ համար կենաց-մահու հարց է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Գյուլենը ժամանակին պաշտպանել է Էրդողանին և նրա այն բարեփոխումները, որոնց համար շատերը Էրդողանիան իսլամիստ էին կոչում, սակայն հետո նրանց ճանապարհները բաժանվեցին: Էրդողանի և Գյուլենի հակամարտությունը սրվեց անցյալ տարեվերջին, երբ ձերբակալվեցին տասնյակ խոշոր կոռուպցիոներներ, այդ թվում՝ կառավարության ղեկավարի մերձավոր շրջապատից:

Էրդողանը Գյուլենին մեղադրում է այդ սկանդալը հրահրելու և հակակառավարական ցույցերին աջակցելու, իսկ ավելի լայն իմաստով՝ Թուրքիայում իշխանությունը տապալելու մեջ: Ձերբակալվեցին և աշխատանքից հեռացվեցին հարյուրավոր ոստիկաններ և դատավորներ, ովքեր կասկածվում էին «Հիզմեթի» հետ համագործակցության մեջ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘2014-ի հունվարին Հայաստանում ինֆլյացիան կազմել է 2.8%, իսկ տարեկան ինֆլյացիան` 5.5%. Պաշտոնական ‘
Հաջորդ հոդվածը‘Կարլոս Տևես. Այժմ իմ հարազատ թաղամասում թմրանյությերը ամենուր են’