‘
Թուրք զինվորականները հաղորդել են, որ երկրի հարավ-արևելքում՝ Շիրնակ գավառում, Իրաքի սահմանից ոչ հեռու՝ աղետի է ենթարկվել ռամական ուղղաթիռ:
Նախնական տվյալներով՝ զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր 13 մարդիկ: Հաղորդվում է, որ թուրքական ՌՕՈՒ –ի AS 532 Cougar ուղղաթիռը ավիաբազայից օդ բարձրանալուց անմիջապես հետո բախվել է էլեկտրահաղորդման բարձրավոլտ լարերին:
Աղետի վայր են ուղարկվել փրկարարներ: Հաղորդվում է, որ այնտեղ է մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Փոխանցում է BBC-ն:
‘