‘
Թուրքիայի գլխավոր շտաբը տանկեր է տեղակայել սիրիական սահմանի մոտ՝ Քոբանի քաղաքից ոչ հեռու՝ այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից արձակված մի քանի արկեր ընկել էին Թուրքիայի տարածքի վրա:
Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ից ժամանելով՝ Ստամբուլի օդանավակայանում այդ առիթով հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանին անհրաժեշտ է ստեղծել «անվտանգության գոտի», որպեսզի ապահովվի փախստականների անվտանգ տեղաշարժը:
Անկարան նաև անհրաժեշտ է համարել Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը՝ այնտեղ փախստականներին տեղավորելու համար:
ՄԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից Սիրիայից Թուրքիա անցած փախստականների թիվը հասնում է 144 հազարի: Փոխանցում է euronews-ը:
‘