‘Թուրքական քաղաքների բնակիչները ցուցարարներին սատարում են կաթսաների զրնգոցով’

681

Երկուշաբթի լույս գիշերը թուրքական ոստիկանությունն Անկարայում դարձյալ փորձել է ցրել հակակառավարական ցույցերը՝ կիրառելով արդեն սովորական դարձած մեթոդները՝ ջրցան մեքենաներ, մահակներ, արցունքաբեր գազ: Սակայն բողոքի ցույցերը մարման միտում չունեն. Թուրքիայի երկու առաջատար արհմիություններ  այսօր առավոտից համազգային ապստամբություն են հայտարարել, և բժիշկների ու ինժեներների մասնագիտական միավորումներն էլ հայտարարել են, որ միանում են այդ ակցիային:

Ոստիկանության և ցուցարարների միջև բախումները չեն դադարում նաև Ստամբուլում: Ցուցարարներին դուրս են մղել Թաքսիմ հրապարակից, սակայն նրանք իրենց ակցիան շարունակում են հարակից փողոցներում: Շենքերի պատուհաններից շխշխկոցներ են լսվում. բնակիչները հարվածում են կաթսաներին՝ այդպիսով արտահայտելով իրենց աջակցությունը ցուցարարներին, հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 17-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել’