‘Թուրքիայի ԱԳՆախարարը Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական արձանագրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ’

667

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է այն հավաստումը, թե «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքականության իր սկզբունքը ձախողվել է: Այդ մասին հաղորդում է TODAYSZAMAN-ը`վկայակոչելով Neue ZՖrcher daily-ին: Նրա խոսքով, քաղաքականությունը մինչև հիմա «հաջող է» եղել: ««Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը մեր սկզբունքային ծրագիրն է»,- նշել է թուրք նախարարը: Դավութօղլուն ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների վիճակը և գանգատվել, որ սիրիական հակամարտությունը բարդացնում է Թուրքիայի հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին`թուրք դիվանագետը հայտարարել է, որ այսօր հարաբերություններն ավելի լավ են, քան 2002 թ., երբ նա իշխանության եկավ: Միաժամանակ նա մեղադրել է Հայաստանին 2009 թ. պաշտոնական Անկարայի և Երևանի միջև սկսված գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Ճգնաժամային իրավիճակ Սևանում. Որսագողերը ոչնչացրել են սիգի բեղուն սերունդը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ԵԱՀԿ քննարկման կիզակետում է ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործումը ‘